Найти тему
Armenia Today

Կառավարությունը հրապարակել է հայրենիք վերադարձած գերիների անունները և հաստատել Ադրբեջանին ականապատ քարտեզների փոխանցումը

Այսօր՝ հուլիսի 3-ին, ռուսական կողմի միջնորդությամբ Հայաստան են վերադարձել 15 հայ գերիներ։ Այս մասին հայտնում է ՀՀ կառավարությունը: Հայկական կողմը, որպես բարի կամքի դրսևորում, Ադրբեջանին է փոխանցել Ֆիզուլիի ու Զանգելանի շրջանների ականապատ դաշտերի քարտեզներ: Հայրենիք վերադարձած 15 հայ գերիների անունները՝ ստորև. 1. Հակոբյան Վոլոդյա Վաչագանի – Շիրակի մարզ 2. Ասատրյան Գևորգ Նորայրի – Շիրակի մարզ 3. Գասպարյան Գոռ Վահրամի – Շիրակի մարզ 4. Ենգոյան Սիսակ Գրիշայի – Շիրակի մարզ 5. Կարապետյան Յուրի Տիգրանի – Շիրակի մարզ 6. Մահտեսյան Էդգար Վաչագանի – Շիրակի մարզ 7. Մինասյան Արամ Գառնիկի – Շիրակի մարզ 8. Մինասյան Մկրտիչ Սիմոնի – Շիրակի մարզ 9. Պետրոսյան Ալբերտ Կամոյի – Շիրակի մարզ 10. Պողոսյան Արմեն Եղիազարի – Շիրակի մարզ 11. Սեդրակյան Ռոմիկ Միսակի – Շիրակի մարզ 12. Սեֆիլյան Կամո Կարենի – Շիրակի մարզ 13.Ասլանյան Եղիշ Հովհաննեսի – Շիրակի մարզ 14. Գևորգյան Գրիգոր Գեորգիի – Շիրակի մարզ 15. Մանուկյան Անդրանիկ Տիգրանի – Շիրակի մարզ «ՀՀ կառավարությունը շնորհակալություն է հայտնում Ռուսաստանի Դաշնությանը միջնորդական դերակատարման համար»,- ասված է կառավարության տարածած հաղորդագրության մեջ։ Հիշեցնենք, որ հունիսի 12-ին հայրենիք էր վերադարձել ևս 15 գերի, որոնց փոխանակման համար Ադրբեջանին էին տրվել Աղդամի (Ակնայի) շրջանի ականապատ դաշտերի քարտեզները։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում