Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի լիագումար նիստում Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ ամփոփելով Արցախի նախագահի վերջին տարվա գործունեության արդյունքները, նշեց, որ Արցախի համար կարևորագույն նշանակություն ունի պաշտպանության համակարգը, որը մեծապես տուժել է 44-օրյա պատերազմի հետևանքով։
«Իմ լիազորությունների ստանձնման առաջին իսկ օրվանից ձեռնամուխ եմ եղել առաջնագծի կահավորմանը, հանդես եմ եկել նախաձեռնողականությամբ»,-նշեց Հարությունյանը։ Արցախի նախագահը հայտնեց, որ ահռելի աշխատանք է կատարվել նաև մինչև իր իշխանությունը, իսկ ինքը շարունակել է այդ աշխատանքները, և հաջողել է մինչև պատերազմի սկիզբն իրականացնել մի շարք կարևոր առաջնագծային կահավորումներ։
Արայիկ Արցախի նախագահը նշեց նաև, որ սեպտեմբերի 27-ին պաշտպանության նախարարի հետ պետք է այցելեր առաջնագիծ՝ շինարարական աշխատանքներին ծանոթանալու նպատակով, իսկ արդեն ամսի 28-ին նախատեսվել էր խորհրդակցություն՝ արդյունքներն ամփոփելու նպատակով։
Արայիկ Հարությունյանը փաստեց, որ պետական կառավարման համակարգի բոլոր մարմինները պատերազմի ժամանակ հաջողությամբ իրականացրել են իրենց լիազորությունները, իսկ ինչ վերաբերվում է թույլ տրված բաց թողումներին և սխալներին, ապա, նախագահի խոսքով, դրանք ենթակա են առանձին և խորը վերլուծության։
Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք
Հայաստանի նորությունները Telegram-ում
#44-օրյա պատերազմն Արցախում #Արայիկ Հարությունյան