Найти в Дзене
Armenia Today

Օրենքի գերնպատակը կինոարտադրողի համար բարենպաստ պայմաններ ստեղծելն է․ Աննա Կոստանյան

Խորհրդարանն արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկեց «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի նախագիծը:

Օրենքի  համահեղինակներից ԱԺ պատգամավոր  Աննա Կոստանյանը նշեց, որ այս օրենքի գերնպատակը արտադրողի համար ՀՀ-ում, ինչպես նաև միջազգային համատեղ արտադրության համար բարենպաստ պայմաններ ստեղծելն է:

«Ի վերջո, հայ արտադրողը կարողանա իր ֆիլմերի և իր զարգացման հետևանքով երկու հիմնական խնդիր լուծել պետության համար՝ միջազգային մշակութային հեղինակություն ձեռք բերել, և երկրի տնտեսական աճը խթանել: Վերջինս հնարավոր կարող է դառնալ՝  ներգրավելով ֆիլմարտադրության համար միջազգային հեղինակների»,- կարևորեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում

#«Կինեմատոգրաֆիայի մասին» օրենք #ԱԺ Արտահերթ Նիստ #Անան Կոստանյան