Խիստ մտահոգիչ են մնում հոգեբուժարաններում մարդկանց ոչ հոժարակամ բուժման հարցերը, որ խրոնիկ են դարձել: Հոգեբուժական բուժման համաձայնությունը ձևական է, և հոգեբուժական կազմակերպությունում մարդիկ զրկվում են ազատությունից` իրավունքների կոպիտ խախտումներով: Այսպիսի կարծիք է հայտնել ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը՝ գրելով հոգեբուժարաններում մարդու իրավունքների խախտումների մասին: Ըստ նրա՝ դատարանների որոշումները ձևական ու մակերեսային են` առանց բավարար հիմքերի, տիպային (շաբլոնային) ձևակերպումներով են ու որևէ երաշխիք չեն մարդու համար: Մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես Կանխարգելման ազգային մեխանիզմի կողմից ուսումնասիրվել են բոլոր փաստաթղթերը և արձանագրել, որ հիվանդության պատմագրերում բացակայել են «Բժշկական հանձնաժողովային եզրակացության» օրվա կամ դրան նախորդող կամ հաջորդող ժամանակահատվածում բժշկական հանձնաժողովային զննություն իրականացնելու կապակցությամբ գրառումներ: Որոշ դեպքերում հանձնաժողովային եզրակացության արդյունքները հիվանդության պատմության նկարագրերում ավելացված են եղել հավելյալ էջով՝ այն դեպքո
ՄԻՊ-ը մտահոգ է հոգեբուժարաններում մարդկանց ոչ հոժարակամ բուժման հարցերով
30 июня 202130 июн 2021
3
1 мин