Найти в Дзене
Armenia Today

Այս օրենսդրական նախաձեռնությունը որևէ կերպ չի վատացնում բանկային գաղտնիքի նորմերը․ Ներսես Երիցյան

ԱԺ արտահերթ նիստի ընթացքում երկրորդ ընթերցմամբ քննարկվեց «ԿԲ-ի մասին օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով Կենտրոնական բանկում բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստր է ստեղծվում։

ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը նշեց, որ  այս օրենսդրական նախաձեռնությունը որևէ կերպ չի փոխում կամ վատացնում բանկային գաղտնիքի նորմերը:

Նա նաև ասաց, որ կենտրոնացված ռեեստրը ստեղծվում է հետագայում քաղաքացիներին նորարարական լուծումներ առաջարկելու նպատակով։

Մանրամասները՝ տեսանյութում։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում

#ԿԲ նախագահի տեղակալ #Ներսես Երիցյան