ՀՀ գլխավոր դատախազությունը տեղեկություններ է հաղորդել ապօրինի ծագում ունեցող գույքի առկայության հիմքերի ուսումնասիրությունից։
«Հնարավոր ապօրինի ծագում ունեցող գույքի առկայության վերաբերյալ ուսումնասիրություն սկսելու հիմքերը ստուգելու նպատակով 2020թ.-ի ընթացքում ՀՀ դատախազության այլ ստորաբաժանումներից ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն է ստացվել 201 քրեական գործով նյութ՝ 430 անձի վերաբերյալ, իսկ 2021 թվականի ընթացքում` 18 քրեական գործով նյութ, 1 դատավճիռ և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներով հայտնաբերված տվյալների վերաբերյալ 3 նյութ:
Նշված նյութերի հիման վրա ուսումնասիրություն սկսելու հիմքերի ստուգման արդյունքում 2020թ.-ի ընթացքում կայացվել է ուսումնասիրություն սկսելու մասին 214 որոշում, իսկ 2021թ.-ին՝ 26 որոշում»,-նշվում է Դատախազության հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ ուսումնասիրությունների շրջանակում իրականացվել են բազմաթիվ գործողություններ:
Նշվում է, որ թվով 7 ուսումնասիրությունների շրջանակում ուղարկվել են միջազգային իրավական օգնության հարցումներ, որոնցից 4-ով ստացվել է պատասխան գրություն: ՀՀ տարածքում գտնվող գույքի և (կամ) անձանց առնչությամբ օտարերկրյա պետությունների իրավասու մարմիններից ստացվել է 4 միջազգային հարցում, որոնց շրջանակում անհրաժեշտ գործողությունների կատարման արդյունքում Վարչության կողմից պատասխաններ են ուղարկվել հայցող պետությունների իրավասու մարմիններին:
Ավարտված ուսումնասիրություններով բացահայտվել է ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող 20 անշարժ և 5 շարժական գույք, 3 բաժնետիրական ընկերության բաժնետոմսեր, ինչպես նաև 6,194,611,586 ՀՀ դրամի չափով գումար:
Նշված 3 ուսումնասիրության շրջանակում համապատասխան շահագրգիռ անձինք արդեն ծանուցվել և հրավիրվել են ուսումնասիրության արդյունքներով հավաքված նյութերին ծանոթանալու և ստացված տվյալների առնչությամբ իրենց դիրքորոշումը ներկայացնելու համար:
Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք
Հայաստանի նորությունները Telegram-ում
#Ապօրինի ծագման գույք #ՀՀ Գլխավոր Դատախազություն