Найти в Дзене
Armenia Today

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը 38,5 միլիարդ դրամ գումարի վճարումներ է կատարել

Անցած տարվա սեպտեմբերի 27-ից մինչև 2021 թվականի մայիսի 31-ն ընկած ժամանակահատվածում Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը 38,5 միլիարդ դրամ գումարի վճարումներ է կատարել, որից 36,9 միլիարդը հիմնական շահառուներին, իսկ 1,5 միլիարդը` «Կամուրջ» ծրագրի շրջանակներում: Այս մասին ասվում է հիմնադրամի պաշտոնական հաշվետվության մեջ: Պարտադիր վճարների չափը կազմել է 19,4 միլիարդ դրամ, որից 9,1 միլիարդ դրամը փոխանցվել է 2020 թվականին, իսկ 10,3 միլիարդ դրամը՝ 2021 թվականի սկզբից մինչև այս տարվա մայիսի 31-ը: Նշված ժամանակահատվածում Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին է փոխանցվել 8,6 միլիարդ դրամ, որից 6,7 միլիարդ դրամը բանկային փոխանցումների, իսկ 1,9 միլիարդ դրամը՝ Հիմնադրամի կայքի միջոցով: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք Հայաստանի նորությունները Telegram-ում #«Զինծառայողների ապահովագրության հիմնադրա #Հաշվետվություն #Վճարումներ

Անցած տարվա սեպտեմբերի 27-ից մինչև 2021 թվականի մայիսի 31-ն ընկած ժամանակահատվածում Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը 38,5 միլիարդ դրամ գումարի վճարումներ է կատարել, որից 36,9 միլիարդը հիմնական շահառուներին, իսկ 1,5 միլիարդը` «Կամուրջ» ծրագրի շրջանակներում: Այս մասին ասվում է հիմնադրամի պաշտոնական հաշվետվության մեջ:

Պարտադիր վճարների չափը կազմել է 19,4 միլիարդ դրամ, որից 9,1 միլիարդ դրամը փոխանցվել է 2020 թվականին, իսկ 10,3 միլիարդ դրամը՝ 2021 թվականի սկզբից մինչև այս տարվա մայիսի 31-ը:

Նշված ժամանակահատվածում Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին է փոխանցվել 8,6 միլիարդ դրամ, որից 6,7 միլիարդ դրամը բանկային փոխանցումների, իսկ 1,9 միլիարդ դրամը՝ Հիմնադրամի կայքի միջոցով:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում

#«Զինծառայողների ապահովագրության հիմնադրա #Հաշվետվություն #Վճարումներ