Ադրբեջանի դիրքորոշումը շարունակում է մնալ անհանդուրժելի: Այս մասին ԱԺ նիստի ժամանակ ասաց ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
«Ադրբեջանը շարունակում է չընդունել, որ գերեվարված անձինք ռազմագերիներ են: Գերեվարված անձանց վերադարձի մասին քննարկում հայկական կողմի հետ կարող է լինել, եթե Հայաստանը ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, բնականաբար՝ Արցախի 75 տոկոս գրավյալ տարածքը ներառյալ»,- ասաց պատգամավորը:
Նաիրա Զոհրաբյանի կարծիքով՝ Ադրբեջանի նկատմամբ պետք է կիրառել պատժամիջոցներ։
«Կալանքներ պետք է դրվեն Ալիևի կլանի և նրա ընտանիքի բանկային հաշիվների վրա։ Դա մենք կարող ենք անել»,- նշեց պատգամավորը և խորհրդարանական ուժերին կոչ արեց միասնական հայտարարություն ընդունել և դիմել միջազգային կառույցներին Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու պահանջով։
Մանրամասները՝ տեսանյութում։
Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք
Հայաստանի նորությունները Telegram-ում
#Ադրբեջան #ԱԺ #Նաիրա Զոհրաբյան #պատժամիջոցներ