Ներկայիս Թուրքիայի հարավ-արևելյան Դիարբեքիր (պատմ. Տիգրանակերտ) նահանգի Չյունգյուշի շրջանում գտնվող հայկական կաթոլիկ կիսավեր եկեղեցին ցանկանում են վերականգնել: Եկեղեցին տարիներ ի վեր գանձագողերի թիրախում է, ներսն ամբողջովին ապականված է. գրում է ermenihaber-ը: Նշենք, որ հայկական աղբյուրների համաձայն` Չյունգյուշում (Չընքուշ) եղել է հայկական երկու եկեղեցի, իսկ խնդրո առարկա եկեղեցին անվանակոչված է Սուրբ Կարապետի անունով: Սակայն թուրքական աղբյուրներում պատմական այս կառույցի համար նշվում է Սուրբ Մարիամ Աստվածածին (Մերյեմ Անա) անունը: Չյունգյուշի համայնքապետ Ալի Սուաթ Աքմեշեն թուրքական պետական «Anadolu» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում նշել է, որ եկեղեցին վերականգնելով նպատակ ունեն զարկ տալ զբոսաշրջության զարգացմանը: Դիջլեի համալսարանի գրականության ֆակուլտետի պատմության ամբիոնի ղեկավար, դոցենտ Օքթայը Բոզանը լրատվամիջոցին հայտնել է, որ հայկական պատմական եկեղեցին վերջին անգամ վերանորոգվել է 1841թ.՝ Աբդուլմեջիթ սուլթանի օրոք (1839-1861): «1890թ. Մարիամ Աստվածածին վանքը ուներ 30
Թուրքիայում ցանկանում են վերականգնել հայկական կաթոլիկ եկեղեցի
30 июня 202130 июн 2021
4
1 мин