Եվրամիությունը կարող է չեղարկել մուտքի սահմանափակումները Հայաստանի քաղաքացիների համար: Ինչպես հաղորդում է Եվրոպական խորհրդում «Ազատություն» ռադիոկայանի դիվանագիտական աղբյուրը, ԵՄ նախագահությունն առաջարկել է Հայաստանը ներառել այն երկրների շարքում, որի քաղաքացիները կարող են զբոսաշրջության նպատակով այցելել շենգենյան գոտի, ինչպես նաև` Շվեյցարիա, Նորվեգիա, Իսլանդիա և Լիխտենշտեյն: Ակնկալվում է, որ վաղն այս հարցը քննարկման ու քվեարկության կդրվի ԵՄ դեսպանների նիստում: Հանձնարարականի կատարումն, այնուամենայնիվ, թողնված է ԵՄ անդամ պետությունների հայեցողությանը: Անցած տարվա հուլիսին, օրինակ, երբ Եվրոպական խորհուրդը Վրաստանը ներառել էր «ապահով» երկրների ցանկում, եվրոպական մի շարք երկրներ որոշել էին բացել սահմանը Վրաստանի քաղաքացիների առաջ, Չեխիան, մինչդեռ, այդ հանձնարարականին չէր հետևել` հաշվի առնելով հակահամաճարակային իրավիճակը սեփական երկրի ներսում: Այս պահի դրությամբ ԵՄ «կանաչ գոտում» են 15 պետություն ու շրջան, այդ թվում` Միացյալ Նահանգները, Իսրայելը, Հարավային Կորեան և Սինգապուրը: Ցանկը թարմա
ԵՄ-ն կարող է չեղարկել մուտքի սահմանափակումները ՀՀ քաղաքացիների համար
30 июня 202130 июн 2021
1
1 мин