Найти тему
Armenia Today

Արայիկ Հարությունյանն ընդունել է 44-օրյա պատերազմի ժամանակ անհայտ կորած զինծառայողների մի խումբ հարազատների

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 29-ին ընդունել է 44-օրյա պատերազմի ժամանակ անհայտ կորած զինծառայողների մի խումբ հարազատների։ Այս մասին հայտնում են  Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։

Արցախի ղեկավարը հանդիպման մասնակիցներին ներկայացրել է որոնողական և այդ ուղղությամբ տարբեր խողովակներով իրականացվող աշխատանքների ընթացքը, դրանց հետ կապված ադրբեջանական կողմի առաջացրած խոչընդոտներն ու խնդիրները։

Արայիկ Հարությունյանն ընդգծել է, որ ԱՀ կառավարությունը, սերտ համագործակցելով ՀՀ կառավարության և ՌԴ խաղաղապահ զորակազմի հետ, անում է հնարավորն անհայտ կորածների ճակատագրերը պարզելու ուղղությամբ:  

«Արցախի իշխանությունների համար գերիների վերադարձման ու անհայտ կորած մեր հայրենակիցների ճակատագրերը պարզելու հարցը շարունակում է մնալ թիվ մեկ օրակարգային խնդիրը և այդ ուղղությամբ գործադրվում են բոլոր միջոցները դրական տեղաշարժ ունենալու համար»,- հավաստիացրել է նախագահը:  
անհետ կորած զինծառայողներԱրայիկ ՀարությունյանԱրցախԱրցախյան պատերազմ

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում

#անհետ կորած զինծառայողներ #Արայիկ Հարությունյան #Արցախ #Արցախյան պատերազմ