ԱՄՆ Սենատի ավելի քան 30 անդամներ սենատորներ Քրիս վան Հոլլենի և Թոդ Յանգի առաջնոդությամբ նամակ են հղել ԱՄՆ Սենատի հատկացումների գծով հանձնաժողովի նախագահ Քրիսթոֆեր Կունսին և բարձրաստիճան անդամ Լինդսի Գրահամին՝ խնդրելով միջոցներ տրամադրել մի շարք ականազերծման ծրագրեր իրականացնելու համար: Աֆղանիստանի, Լաոսի, Շրի Լանկայի, Անգոլայի ու Զիմբաբվեի հետ մեկտեղ սենատորները խնդրում են 2 միլիոն դոլար տրամադրել Լեռնային Ղարաբաղում ականազերծման ծրագրի համար, հայտնել է Ամերիկայի ձայնը: Նամակում նշվում է, որ Լեռնային Ղարաբաղում վերջերս բռնկված հակամարտությունը հանգեցրեց կլաստերային զինամթերքի, հրթիռների և այլ պայթուցիկ նյութերի կիրառմանը, որոնք առայսօր վտանգում են խաղաղ ազգաբնակչությանը՝ ներկայացնելով մարդասիրական լուրջ վտանգ: Բացի այդ, ըստ սենատորների, պայթուցիկ նյութերի հեռացումը կարևոր դեր ունի հակամարտության ընթացքում վնասված ենթակառուցվածքների վերականգնման համար: Սենատորներն ընդգծել են, որ Լեռնային Ղարաբաղում ականազերծման ծրագրի ֆինանսավորումն ԱՄՆ-ի կողմից ավարտվել է 2020-ի մարտին, և ներկայումս ֆի
ԱՄՆ սենատորներն առաջարկում են 2 միլիոն դոլար տրամադրել ԼՂ-ի ականազերծման ծրագրին
30 июня 202130 июн 2021
3
1 мин
