Միջգերատեսչական հանձնաժողովի կողմից հավանության արժանացած ծրագրերի ցանկում է Ծովակ համայնքի 1-ին փողոցի հիմնանորոգման ծրագիրը։ Այս մասին հայտնում են Գեղարքունիքի մարզպետարանից։
Սուբվենցիոն ծրագրով կհիմնանորոգվի Ծովակ համայնքի 1-ին փողոցը։
Մարտունի-Վարդենիս մայրուղուց Ծովակ մտնող ճանապարհը կասֆալտապատվի 906 գծամետր երկարությամբ եւ 4530 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով։
Ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմում է 70 միլիոն 360 հազար դրամ, որի 40 տոկոսը կամ 28 միլիոն 144 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 60 տոկոսը կամ 42 միլիոն 216 հազար դրամը՝ Ծովակի համայնքապետարանը։
Հիմնանորոգվող փողոցը հատվում է Ծովակ-Լճավան-Մաքենիս–Ախպրաձոր միջհամայնքային նշանակության ճանապարհին, որի հիմնանորոգման աշխատանքներն այժմ ընթացքի մեջ են։ Շինարարական աշխատանքների մրցույթը կհայտարարվի առաջիկայում։
Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք
Հայաստանի նորությունները Telegram-ում
#Գեղարքունիիք մարզպետարան #Ծովակ համայնք #Սուբվենցիոն Ծրագիր