Найти тему
Armenia Today

«Ընտրությունների արդյունքների վրա ազդող խախտումներ չեն եղել». ԿԸՀ-ն մերժեց դիմումները

Ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելը կարելի է միայն այն պարտադիր պայմանով, որ արդյունքները բացառեն ընտրության արդյունքները ճշգրտորեն որոշելու հնարավորությունը: Այս մասին ԿԸՀ արտահերթ նիսում ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն՝ անդրադառնալով ընտրությունները անվավեր ճանաչելու դիմումներին, որոնք ստացել են ստացվել «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունից, «Հայաստան» դաշինքից և «Պատիվ ունեմ» դաշինքից:  Հիշեցնենք, որ վերոնշյալ ուժերը ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումներ են ներկայացրել ԿԸՀ: Նա նշեց, որ ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու համար պետք է պարզվի նաև, որ քվեարկության արդյունքների ամփոփման ընթացքում տեղի են ունեցել ՀՀ Ընտրական օրենսգրքի այնպիսի խախտումներ, որոնք պետք է կասկածի տակ դնեն քվեարկությանն արձանագրված արդյունքները: «Ընտրություններն անվավեր ճանաչելու համար խախտումները պետք է անդառնալի բնույթ կրեն: Հանձնաժողովը գտնում է, որ անհրաժեշտ է պարզել այն հանգամանքը, թե վկայակոչված խախտումները նախ առկա են թե ոչ, հիմնավորվում են դրանք թե ոչ և առկայության դեպքում դրանք ազդե՞լ են արդյոք ընտրությունների արդյունքների վրա: Ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու համար ծանրակշիռ հիմքեր են անհրաժեշտ»- հայտարարել է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը: ԿԸՀ-ն հունիսի 27-ի արտահերթ նիստում հայտնեց իր որոշման մասին: «Հունիսի 20-ին անցկացված ընտրությունների նախատրաստման և քվեարկության ընթացքում տեղի չեն ունեցել ՀՀ Ընտրական օրենսգրքի այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել ընտրությունների արդյունքների վրա»,-մեջբերեց Տ. Մուկուչյանը: 

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում