«Իջևան» բժշկական կենտրոնի տնօրեն Էդուարդ Գրիգորյանն Armenia Today-ի հետ զրույցում հերքեց մամուլում շրջանառվող այն տեղեկությունները, որոնց համաձայն՝ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը ընտրություններից հետո իրեն հորդորել է ազատման դիմում գրել, քանի որ աչքի է ընկել ընդդիմադիր հայացքներով, աջակցել է ընդդիմությանը կամ արտահայտվել նրա օգտին։ «Դա կեղծ տեղեկություն է։ Ինձ որևէ մեկը չի հրահանգել ազատման դիմում գրել։ Հանդիպել եմ մարզպետի հետ, նորմալ է անցել, որևէ հրահանգ կամ կոչ իմ վերաբերյալ չի եղել»,- պնդեց նա։ «Իջևան» ԲԿ տնօրենը վստահեցնում է՝ քաղաքականությամբ չի զբաղվում։ «Ես բժիշկ եմ և կատարում եմ իմ մասնագիտական աշխատանքը։ Իմ աշխատակազմին էլ հորդորել եմ չզբաղվել քաղաքականությամբ։ Մենք աշխատողներ ենք՝ ծանրաբեռնված գրաֆիկով մեր գործն ենք կատարում։ Մարդիկ իրենց կամքով ընտրել են այն քաղաքական ուժին, որին ցանկացել են»,- պարզաբանեց Էդուարդ Գրիգորյանը։ Հիշեցնենք՝ մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ իշխանությունը հետընտրական հաշվեհարդար է տեսնում ոչ միայն համայնքապետերի նկատմամբ, այլ
«Իջևան» ԲԿ տնօրենն՝ ազատման դիմում գրելու մարզպետի հորդորի մասին
26 июня 202126 июн 2021
6
1 мин