ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով կատարված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Անի խոշորացված համայնքի ղեկավարի կողմից կատարված չարաշահումների հանգամանքները: Այս մասին հայտնում են ՔԿ-ից։
Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ համայնքի ղեկավարը, 2017թ. նոյեմբերի 5-ից զբաղեցնելով նշված պաշտոնը, չարաշահելով պաշտոնեական լիազորությունները, միանձնյա որոշում է կայացրել իր բարեկամուհու՝ ՀՀ-ից բացակայելու պայմաններում Մարալիկ քաղաքի Ձերժինսկու փողոցի շենքերից մեկի բնակարանը վարձակալական հիմունքներով հատկացնելու և նրան բնակարանի օրդեր տալու վերաբերյալ՝ դրանով իսկ նախապայման ստեղծելով ավագանու անդամների կողմից՝ հետագայում հիշյալ բնակարանը նվիրատվության եղանակով վերջինիս օտարելու գործընթացում կողմ քվեարկելու համար:
Ստանալով համայնքի ավագանու անդամների համաձայնությունը՝ որոշում է կայացրել վերոհիշյալ բնակարանը նվիրաբերության եղանակով բարեկամուհուն հատկացնելու մասին, որից հետո համայնքապետարանի ներկայացուցչի և կնո