Ադրբեջանցի զինծառայողները մահվան սպառնալիքներ են հնչեցրել Գեղարքունիքի մարզում հայ-ադրբեջանական սահմանին մոտ իրենց աշխատանքն իրականացնող իսպանացի լրագրողների հասցեին: Այս մասին իր Twitter-ի միկրոբլոգում հայտարարություն է տարածել «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպությունը։ «Իսպանացի լրագրողների թիմը ադրբեջանական ուժերի կողմից մահվան սպառնալիքներ է ստացել այն ընթացքում, երբ ռեպորտաժ է պատրաստել նրանց դիրքի վերաբերյալ։ Կազմակերպությունը դատապարտում է լրագրողների նկատմամբ այս անընդունելի վարքագիծը»,-ասված է հաղորդագրությունում: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք Հայաստանի նորությունները Telegram-ում #Ադրբեջանցիներ #Իսպանացի #լրագրողներ #Լրագրողներ առանց սահմանների
Ադրբեջանցի զինծառայողներն իսպանացի լրագրողների հասցեին մահվան սպառնալիքներ են հնչեցրել․ «Լրագրողներ առանց սահմանների»
24 июня 202124 июн 2021
10
~1 мин