Найти тему
Armenia Today

Ռուսաստանը դեմ է Հարավային Կովկասի ներքին գործերին այլ երկրների միջամտությանը

Ռուս-իրանական հարաբերություններն այսուհետ ևս շարունակական կզարգանան, ինչպես նախկինում՝ նախորդ իրանական վարչակազմերի օրոք։ Այս մասին նշել է Իրանում Ռուսաստանի դեսպան Լևան Ջաղարյանը։

Նա գոհացուցիչ է համարել երկու երկրների հարաբերությունների զարգացումը տարբեր ոլորտներում:

«Ցավոք, կորոնավիրուսի համաճարակի պատճառով մեր շփումները վերջին ժամանակներս դանդաղել են, բայց մենք հույս ունենք, որ համաճարակի հաղթահարումից հետո դրանք կվերսկսվեն ամենատարբեր մակարդակներով»,-նշել է նա:

Մեկնաբանելով Հարավային Կովկասի իրավիճակը՝ դիվանագետը հիշեցրել է Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման գործում ՌԴ-ի վճռորոշ դերի մասին։  

Մատնանշելով Հայաստանի հետ Ռուսաստանի դաշնակցային հարաբերությունները և Ադրբեջանի հետ բարեկամական կապերը՝ Ջաղարյանը վստահություն է հայտնել, որ Մոսկվան Երևանի ևԲաքվի հետ համատեղ ձգտելու է ամուր պայմաններ ստեղծել Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության և վստահության վերականգնման համար:

«Այդ առումով մենք համագործակցում ենք բարեկամ երկրների՝ Թուրքիայի և Իրանի հետ։ Մենք դեմ ենք, որ այդ տարածաշրջանից դուրս  այլ երկրներ միջամտեն տարածաշրջանի ներքին գործերին։ Նույնը վերաբերում է նաև Կասպիական տարածաշրջանին»,-պարզաբանել է նա։

Ռուսաստանի դեսպանը հավաստիացրել է, որ Հայաստանը, Ադրբեջանը, Թուրքիան, Իրանը և Ռուսաստանը կարող են ինքնուրույն լուծել իրենց խնդիրները Հարավային Կովկասում:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում

#Իրան #Լևան Ջաղարյան #Հարավային Կովկաս #ՌԴ