Արցախում ռազմական գործողությունների ընթացքում զոհված և մինչև այժմ անհետ կորած համարվող զինծառայողների (կամավորներ և պահեստազորայիններ) աճյունների որոնողական աշխատանքները հունիսի 24-ին փրկարարական մեկ ջոկատով շարունակվում են Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում, տեղեկացնում են ՀՀ ԱԻՊԾ-ից: Նույն ուղղությամբ որոնումներ իրականացվել են նաև երեկ՝ հունիսի 23-ին։ Աշխատանքներն արդյունք չեն տվել։ Հրադադարից հետո մինչ այսօր Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից տարհանվել է 1 584 աճյուն՝ հայտնում են Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք Հայաստանի նորությունները Telegram-ում #ԱԻՊԾ #Աճյուններ
Վարանդայի շրջանում շարունակվում են աճյունների որոնողական աշխատանքները
24 июня 202124 июн 2021
9
~1 мин