Երեկ Արցախում քաղաքացիները նախագահ Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով հավաքվել էին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում։ Armenia Today-ի հետ զրույցում Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանն անդրադարձել է Արցախում առկա տրամադրություններին, խոսել նաև բողոքի հետագա գործողությունների մասին։
Հիշեցնենք, որ Արայիկ Հարությունյանը շնորհավորել էր Նիկոլ Փաշինյանին վերընտրվելու կապակցությամբ։ Երեկ Հարությունյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները նշում էին, որ արցախցին չի կարող շնորհավորել Նիկոլ Փաշինյանին։ Մետաքսե Հակոբյանը մեզ հետ զրույցում նշեց, որ խնդիրը միայն շնորհավորանքը չէ։
«Այս գործընթացը հասունացել էր․ բոլորս՝ թե՛ քաղաքական գործիչները, թե՛ հանրությունը միշտ սովոր են եղել ՀՀ իշխանությունների հետ համագործակցութանը։ Այդ համատեղ աշխատանքը բարենպաստ է եղել մեր երկու հայկական պետությունների համար։ Սակայն վերջին երեք տարիների ընթացքում, ցավոք, Արցախում ձևավորվեց այնպիսի իշխանություն, որը սատարեց Հայաստանում իշխանությունը զավթած այն անձանց, որոնք մատի մեկ շ