Հոգևորականները միշտ էլ պատրաստ են եղել երկխոսության։ Armenia Today-ի հետ զրույցում ասաց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն՝ արձագանքելով Նիկոլ Փաշինյանի հոգևոր առաջնորդների հետ երկխոսելու կոչին։ «Մենք պատրաստ ենք երկխոսության, թող գա խոսենք։ Միշտ պատրաստ ենք եղել երկխոսության, ե՞րբ պատրաստ չենք եղել։ Իրենց կողմից եղել է մոնոլոգ, մենք էլ պարբերաբար արձագանքել ենք այդ մենախոսություններին։ Ցանկացած ուժի հետ, որը հայկական է, մենք պատրաստ ենք երկխոսության։ Բոլորն էլ մեր ժողովուրդն են, ինչ տարբերություն՝ պատրաստ ենք ժողովրդի այդ հատվածի հետ երկխոսության։
Նույն հայ եկեղեցու պատմության առարկայի հարցով հայտարարեցինք, որ պատրաստ ենք երկխոսության, բայց երկխոսություն չկար»,- նշեց նա։ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը նաև ասաց, որ Նիկոլ Փաշինյանի երկխոսելու կոչի վերաբերյալ Մայր Աթոռը հայտարարությամբ հանդես կգա։ Հիշեցնենք՝ հունիսի 21-ին հանրահավաքի ժամանակ Փաշինյանը երկխոսության կոչ արեց հոգևոր առաջնորդներին. «Ձեզ պետք է հիշեցնեմ՝ ձայն բազմաց՝ ձայն Աստծո։ Եվ Աստծո ձայնին ոչ մեկը հարկադրվելու իրավունք չունի»: Իսկ արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներից հետո Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը Facebook-ում գրառում էր արել՝ նշելով, որ «Էրմենիստանը հաղթեց Հայաստանին»։
Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք
Հայաստանի նորությունները Telegram-ում