Մանդատները վերցնել-չվերցնելու վերաբերյալ դաշինքում դեռ վերջնական որոշում չունենք։ Այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ ասաց «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Նա օրինակ բերեց ՀՀ ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանի համեմատությունը՝ կապված պատերազմում խրամատներ վերցնելու և դրանք ամրացնելու հետ։ Նա այդ համեմատությունը դիտարկեց քաղաքական պայքարի շրջանակում։ Քոչարյանը նշեց պառլամենտական պայքարի մասին, որը փոխարինելու է փողոցային պայքարին։ Իսկ եթե իրենք շարունակեն նույն ոճով, նույն վենդետաներով, ապա ես կասկած չունեմ, որ Հայաստանը կանգնած է լինելու ևս մեկ արտահերթ ընտրությունների առջև», հավելեց Ռոբերտ Քոչարյանը։
Մանդատները վերցնել-չվերցնելու վերաբերյալ դեռ վերջնական որոշում չունենք․ Ռոբերտ Քոչարյան
22 июня 202122 июн 2021
41
~1 мин