«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը հուլիսի 2-ին ժամը 15:20-ին Սահմանադրական դատարանին է հանձնել արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկելու վերաբերյալ դիմումը:
«Դիմումի համաձայն՝ խախտվել են ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված ընտրական իրավունքի հիմնական սկզբունքները՝ ազատությունը և հավասարությունը: Ատելության խոսք, բռնության կոչեր, վարչական ռեսուրսի կիրառում և այլ խախտումներ, որոնք ազդել են ընտրության արդյունքների վրա»,-տեղեկացրել է Զոհրաբյանը:
Նա նաև նշել է, որ ՍԴ-ին 5 միջնորդություն է ներկայացվել պետական մարմիններից որոշակի տեղեկություններ պահանջելու կապակցությամբ՝
1. ԱԱԾ-ին՝ ներկայացնել այն քաղաքացիների քանակը, որոնք ընտրության օրը ստորագրել են ցուցակներում, սակայն ըստ ԱԱԾ տվյալների փաստացի Հայաստանի Հանրապետությունում չեն գտնվել. 2. ՀՀ ՊԵԿ-ին և ՀՀ վարչապետի աշխատակազմին՝ ներկայացնել հանրային ծառայության մեջ գտնվող անձանց ընդհանուր քանակը. 3. ՀՀ ՊՆ-ին՝ ներկայացնել տեղեկություն, թե որքան զինծառայող է մասնակցել 2021թ. հունիսի 20-ի ընտրություններին. 4.