Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները, մասնակցությամբ` Հարավային մաքսատուն-վարչության աշխատակիցների և Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերի ծառայողների, ինչպես նաև ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ՀՀ Ոստիկանության աշխատակիցների, մաքսային հսկողության են ենթարկել Իրանի Իսլամական Հանրապետությունից «Ագարակ» պետական սահմանային անցակետով Հայաստանի Հանրապետություն ժամանած Թուրքիայի Հանրապետության քաղաքացու կողմից շահագործվող բեռնատարը։
Հիշյալ բեռնատարի մաքսային զննման արդյունքում դրա կցորդի տանիքի դիմացի հատվածում թաքցված մետաղական կոնստրուկցիաների միջից հայտնաբերվել են 97կգ ընդհանուր քաշով «Հերոին» տեսակի թմրամիջոցի պարունակությամբ 119 հատ փաթեթ՝ փաթեթավորված շագանակագույն ինքնակպչուն ժապավեններով։ Հայտնաբերված 97կգ ընդհանուր քաշով «Հերոին» տեսակի թմրամիջոցը ընթացիկ տարվա երկրորդ խոշոր բացահայտումն է Մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից վերջերս բացահայտված շուրջ 365կգ քաշով «Հերոին» տեսակի թմրամիջոցի հայտնաբերման դեպ