Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, սիբիրյան խոցի ախտանիշի մասին կասկածներն ի հայտ են եկել հունիսի 30-ին Շիրակի մարզի Անի տարածաշրջանի Իսահակյան բնակավայրում: Իսահակյան գյուղի վարչական ղեկավար Արտավազդ Արսենյանը տեղեկացրեց, որ գյուղում արձանագրվել է 6 գլուխ խոշոր և նույնքան էլ մանր եղջերավոր անասունի անկում:
«Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոց է հոսպիտալացվել գյուղի 7 բնակիչ: Ամբողջ հոտը նորից պատվաստվել է սիբիրախտի դեմ: Նոր դեպքեր այս պահի դրությամբ չկան»,- նշեց վարչական ղեկավար Արտավազդ Արսենյանը` տեղեկացնելով, որ թեև իրենք պաշտոնական դեռ համապատասխան լաբորատոր փորձաքննության փաստաթուղթ չեն ստացել սիբիրայն խոցի հաստատման, սակայն հոսպիտալացված մարդկանց ախտանիշներն ու անասունների անկումը վկայում են դրա մասին: «Կասկածանք կա, բայց հաստատում դեռ չունենք: Նրանց վիճակն այս պահին նորմալ է»:
Հոսպիտալացված հիվանդներն անկած անասուններին մորթի ենթարկած ու նրանց միսը մշակած անձինք են։
Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք
Հայաստանի նորությունները Telegram-ում
#Իսահակյան գյուղ #սիբիրյան խոց