Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարները «առարկայորեն» քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում՝ «այն պայմանավորվածությունների համատեքստում, որոնք Ղարաբաղի հարցով անցյալ տարվա նոյեմբերի 9 – ին և 2021 թվականի հունվարի 11 – ին ձեռք են բերվել Ադրբեջանի և Հայաստանի միջև։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ բանակցություններից հետո։
«Համոզված ենք նաև, որ իրավիճակի համալիր կայունացման նպատակներին կծառայեն տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման և Անդրկովկասում բազմապլանային տնտեսական համագործակցության ջանքերը՝ տարածաշրջանային երկրների և նրանց հարևանների, այդ թվում ՝ Թուրքիայի և Ռուսաստանի մասնակցությամբ», – նշել է Լավրովը:
ՌԴ ԱԳ նախարարը նաև գոհունակություն է հայտնել Աղդամի շրջանում հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողության ռուս-թուրքական համատեղ կենտրոնի գործունեության կապակցությամբ:
րացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք
Հայաստանի նորությունները Telegram-ում
#Ադրբեջան և Հայաստան #Մևլութ Չավուշօղլու #Սերգեյ Լավրով