Найти в Дзене
Armenia Today

Արցախի ԱԱԾ-ն զգոնության կոչ է արել

Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը՝ հաշվի առնելով վերջին օրերին Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության քաղաքացիների շրջանում հեռախոսազանգերի, սոցիալական ցանցերում հրապարակումների միջոցով խուճապ տարածելու և վախի մթնոլորտ ստեղծելու փորձերը, հարկ է համարում իրազեկել, որ դա ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից մշակված քարոզչություն է։
«Մասնավորապես՝ ս.թ. հունիսի 29-ին «Xankəndi / Khankendi / Խանքենդի» «ֆեյսբուք»-յան էջում տեղադրվել է հայտարարություն, որով Արցախի Հանրապետության բնակչությանը կոչ է արվում «WhatsApp» բջջային հավելվածով իրենց նշված հեռախոսահամարին հարցեր ուղարկել։
Նշված հանգամանքը մեկ անգամ ևս վկայում է, որ ադրբեջանական կողմը փորձում է կեղծ ու էժանագին քարոզչության միջոցով խուճապ առաջացնել հայ հասարակության շրջանում»,-նշվում է հաղորդագրության մեջ։
Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը կոչ է անում չտրվել ադրբեջանական քարոզչությանը, սոցիալական ցանցերում լինել զգոն և զերծ մնալ նման քարոզչական բնույթի նյութերի տարածելուց ու քննար

Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը՝ հաշվի առնելով վերջին օրերին Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության քաղաքացիների շրջանում հեռախոսազանգերի, սոցիալական ցանցերում հրապարակումների միջոցով խուճապ տարածելու և վախի մթնոլորտ ստեղծելու փորձերը, հարկ է համարում իրազեկել, որ դա ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից մշակված քարոզչություն է։

«Մասնավորապես՝ ս.թ. հունիսի 29-ին «Xankəndi / Khankendi / Խանքենդի» «ֆեյսբուք»-յան էջում տեղադրվել է հայտարարություն, որով Արցախի Հանրապետության բնակչությանը կոչ է արվում «WhatsApp» բջջային հավելվածով իրենց նշված հեռախոսահամարին հարցեր ուղարկել։

Նշված հանգամանքը մեկ անգամ ևս վկայում է, որ ադրբեջանական կողմը փորձում է կեղծ ու էժանագին քարոզչության միջոցով խուճապ առաջացնել հայ հասարակության շրջանում»,-նշվում է հաղորդագրության մեջ։

Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը կոչ է անում չտրվել ադրբեջանական քարոզչությանը, սոցիալական ցանցերում լինել զգոն և զերծ մնալ նման քարոզչական բնույթի նյութերի տարածելուց ու քննարկելուց, իսկ նման իրադրության մեջ հայտնված անձանց, իրենց իսկ շահերից ելնելով, խնդրում ենք անհապաղ դիմել ԱՀ ԱԱԾ։

ԱՀ ԱԱԾ-ն շարունակում է իրականացնել համապատասխան քայլեր հնարավոր զարգացումները կանխարգելելու համար:

րացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում

#Ադրբեջանի հակահայ քարոզչություն #Արցախի ԱԱԾ