Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր կայացել է խորհրդակցություն, որի շրջանակում քննարկվել են Հայաստանում կորոնավիրուսի համավարակային իրավիճակը, դրա տարածումը կանխարգելող միջոցառումները և պատվաստումային գործընթացը:
Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ նոր տիպի կորոնավիրուսի համավարակն աշխարհում դեռևս հաղթահարված չէ:
«Մենք ունենք օրական դեպքերի բավական ցածր ցուցանիշ, բայց ցածր ցուցանիշ՝ մեր ունեցած և ընդհանրապես նախկին բարձր ցուցանիշների ֆոնին, որովհետև, եթե այլ տրամաբանությամբ նայենք օրական 70, 60, 100, 120 դեպքն արդեն բավական մեծ թվեր են: Եվ, ճիշտ է, նախորդ շրջանում մենք ունեցել ենք օրեր, երբ կորոնավիրուսից մահվան դեպք չենք ունեցել, երկար ժամանակ այդպիսի իրավիճակ չկար, այսինքն՝ դա ինքնին ուրախալի փաստ է:
Բայց ես ուզում եմ ասել, որ մենք հիմա պետք է մեր առաջիկա անելիքների վրա կենտրոնանանք՝ թե ինչ պետք է անենք, որպեսզի չվերադառնանք 2020 թվականի հուլիսի, 2020 թվականի դեկտեմբերի, 2021 թվականի հունվարի ցուցանիշներին և կարողանանք հաղթահարել համավարակը: Իհակե, մենք նախկինու