Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի օգնական Նաիրի Սարգսյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ՀՀ երրրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հրապարակած փաստաթղթին՝ կապված անհետ կորածների թվի հետ։ Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը երեկ փաստաթուղթ էր հրապարակել, որում նշված էր, որ անհետ կորածների իրական թիվը 1064 է, մինչդեռ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ այդ թիվը 300-ից ավելի է։ Ավելի ուշ, ՀՀ քննչական կոմիտեն պատասխանել էր նրան՝ նշելով, որ պատերազմի ընթացքում անհետ կորածների իրական թիվը 275 է: «Այս պահին անհետ կորածների թիվը 275 է: Անհետ կորածներ 1000-ից ավելի ունեցել ենք նոյեմբերի դրությամբ: Հետագայում ԴՆԹ հետազոտությունների արդյունքում անհետ կորածների դիեր հայտնաբերվեցին ու նրանք անհետ կորածների ցուցակից անցան զոհվածների ցուցակ»,-ասաց նա։ Նաիրի Սարգսյանը գտնվում է արձակուրդում։ Նա նշեց, որ այս պահին կառավարություն է եկել, քանի որ անհետ կորածների ծնողները հանդիպում են խնդրել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ։
Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք
Հայաստանի նորությունները Telegram-ում