«Ի՞նչ պատասխան տամ հոգեկան հիվանդի տվայտանքներին։ Թող գնա դեղերը խմի՝ կամ չի խմել, կամ էլ դեղաչափը փոխելու ժամանակն է»,- այսպես արձագանքեց Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանը՝ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե Սյունիքի մի քանի ապաշնորհ պաշտոնյաների խորհուրդ է տալիս ինքնակամ պառկել ասֆալտին, «սելֆի» անել և հրապարակել Facebook սոցիալական ցանցում։ Երեկ և այսօր Սյունիքի մարզում քարոզարշավ իրականացնող վարչապետի պաշտոնակատարն արդեն երկրորդն նման հայտարարությունն է անում մարզի պաշտոնյանների հասցեին։ Վարչապետի պաշտոնակատարը հունիսի 15-ին էլ Մեղրի, Գորիս, Քաջարան, Սիսիան համայնքներում կրկին խոսել էր մարզում ղեկավար պաշտոն զբաղեցնողների մասին՝ նշելով, որ կան ապաշնորհ, հակապետական պաշտոնյաններ։ Մխիթար Զաքարյանը խոստովանում է՝ երբեք հակապետական որևէ քայլ չի արել և այսօր էլ չի անում։ «Իմ կենսագրությունն էլ նայեք, իրենն՝ էլ։ Ամբողջ կյանքում՝ դպրոցական տարիներիս սկսած, եղել եմ պետությանը նվիրված։ Մեր հայկական բանակին ծառայում եմ մինչև այսօր։ Միշտ գործել եմ ի նպաստ մեր պետությանը՝ փորձելով ուժե
Փաշինյանը չի հասկանում տղամարդկային հարաբերություններից․ Մեղրիի քաղաքապետ
16 июня 202116 июн 2021
7
2 мин