Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է Երևանի և Անկարայի միջև հարաբերությունների կարգավորման հնարավորության մասին։
Այս մասին Թուրքիայի նախագահը հայտարարել է չորեքշաբթի՝ ելույթ ունենալով Ադրբեջանի խորհրդարանում, հայտնում է «Ինտերֆաքս-Ադրբեջան» գործակալությունը։
«Երբ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խնդիրները վերացվեն, Թուրքիան կարող է որոշակի քայլեր ձեռնարկել Երեւանի հետ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ»,- ասել է Էրդողանը:
Այս համատեքստում նա ընդգծել է Զանգեզուրի միջանցքի նախագծի նշանակությունը տարածաշրջանի երկրների, այդ թվում՝ Հայաստանի համար։ «Այն հարմարավետությունը, որը տարածաշրջանին կբերի Զանգեզուրի միջանցքը, անհնար է նկարագրել։ Երկաթուղով, որը կսկսի գործել զանգեզուրյան միջանցքի շրջանակներում, հայերը հեշտությամբ կարող են հասնել Մոսկվա եւ աշխարհի այլ հատվածներ՝ դրանով իսկ ազատվելով մեկուսացումից, որում իրենք են իրենց դրել»,- հայտարարել է Էրդողանը ՝ հավելելով, որ Թուրքիայի հետ սահմանների բացումը «անհամար առավելություններ կստեղծի Հայաստանի համար»:
Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք
Հայաստանի նորությունները Telegram-ում
#Ռեջեփ թայիփ էրդողան