Найти тему
Armenia Today

Առերևույթ ընտրական հանցագործության քրգործերով 10 մեղադրյալ կա, երկուսը թեկնածու են

ՀՀ գլխավոր դատախազի հրամանով 2021թ. հունիսի 20-ին կայանալիք Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների կապակցությամբ, կառույցում ստեղծված աշխատանքային խմբի կողմից նախընտրական շրջանի հետ կապված հունիսի 14-ի տվյալներով ստացվել և ուսումնասիրվել է ենթադրյալ ընտրական իրավախախտման վերաբերյալ ընդհանուր 140 հաղորդում, ահազանգ: Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից։   Դրանցից՝ . 43-ը զանգվածային լրատվամիջոցների հրապարակումներ են . 44-ը ֆիզիկական անձի կողմից տրված հաղորդումներ են, այդ թվում՝ նաև ՀՀ դատախազության թեժ գծի միջոցով ստացված . 29-ը սոցիալական ցանցերում քաղաքացիների կողմից կատարված գրառում են  . 24-ը՝ ոստիկանության աշխատակիցների կողմից ստացված օպերատիվ տվյալներ   Հաղորդումներով ներկայացված առերևույթ հանցավոր իրավախախտումներից 86-ը վերաբերում են ընտրակաշառք տալուն (ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդված), 9-ը՝ ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելուն (ՀՀ քրեական օրենսգրքի 149 հոդված), 24-ը՝ նախընտրական քարոզչությանը խոչընդոտելուն (ՀՀ քրեական օրենսգրքի149.1-րդ հոդված), իսկ 19-ը այլ բնույթի են (ՀՀ քրեական օրենսգրքի 185, 177, 137 և այլ հոդվածներ): Վերոնշյալ 138 հաղորդումներից 42-ը ուղարկվել են հետաքննության կամ նախաքննության մարմիններ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու հանձնարարությամբ:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում