Մեր խմբում չկան «տաբու» թեմաներ․ մենք խոսում ենք ամեն ինչի մասին և քննարկում ամեն ինչ։ Այս մասին այսօր՝ հունիսի 14-ին տեղի ունեցած ՔՊ քարոզարշավի ժամանակ լրագրողի հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ մեկնաբանելով Դիանա Գասպարյան-Սուրեն Պապիկյան հեռախոսազրույցի ձայնագրության արտահոսքը։
Նա ասաց, որ ամբողջովին ներգրավված են քարոզարշավի մեջ և քիչ նշանակություն են տվել դրան։ «Դա չափազանց անկարևոր թեմա է»,- ասաց Մակունցը։ Հարցին, թե թիմի ներսում կա՞ն անհամաձայնություններ, եթե Էջմիածնի քաղաքապետն էլ է ասում, որ Փաշինյանին այլընտրանք է պետք, պատասխանեց․ «Ես չեմ կարող որևէ մեկի փոխարեն պատասխանել»։ Հիշեցնենք, որ երեկ՝ հունիսի 13-ի երեկոյան, համացանցում արագորեն տարածվեց ՏԿԵ նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանի ու Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի հեռախոսազրույցը։ Այն ենթադրաբար կայացել է պատերազմից հետո։ Գասպարյանը հավանաբար պատրաստվում է դիմում գրել, իսկ Պապիկյանը համոզում է չանել դա, սպասել մինչև առավոտ, որ վիճակը կայունանա։
Ձայնագրության մասին մեկնաբանո