Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է Արցախյան 44-օրյա պատերազմում իր զոհերի թիվը։ Ըստ Ադրբեջանի ՊՆ-ի տվյալների՝ մինչև հունիսի 14-ը զոհված և հուղարկավորված զինծառայողների թիվը 2904 է, իսկ անհետ կորածներինը՝ 10։
Ադրբեջանը ներկայացրել է սպանվածների և անհետ կորածների լուսանկարները, անունները, ազգանունները, զինվորական կոչումների վերաբերյալ տեղեկատվություն և ծննդյան ամսաթվերը։
Նշված է, որ աշխատանքներ են տարվում անհետ կորած զինծառայողների հայտնաբերման ու նույնականացման ուղղությամբ:
Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք
Հայաստանի նորությունները Telegram-ում
#Ադրբեջան #44-օրյա պատերազմ #Ռազմական ագրեսիան Արցախի դեմ