Հայազգի մարզական մեկնաբան Նոբել Առուստամյանը հավատարմագրվել է ֆուտբոլի Եվրոպայի առաջնության համար: Այս մասին գրել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Գերազանց է: Շնորհակալություն ՈւԵՖԱ-ին: Շարունակում ենք աշխատել»,-հավելել է նա։
Նշենք, որ հավատարմագրումը ստանալու համար լրագրողը պետք է Եվրո-ն ընդունող բոլոր երկրների կողմից հաստատում ստանա։ Ադրբեջանը, որտեղ անցկացվելու է մրցաշարի մի հատվածը, ավելի վաղ արգելափակել էր Առուստամյանին, ինչի արդյունքում Նոբելը հավատարմագրում չէր ստացել։
Եվրոպայի առաջնությունը կկայանա հունիսի 11-ից հուլիսի 11-ը Եվրոպական 11 քաղաքներում։ Բաքուն կընդունի խմբային փուլի 3 և քառորդ եզրափակչի 1 հանդիպում։
Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք
Հայաստանի նորությունները Telegram-ում
#Եվրոպայի առաջնություն #Հայազգի մեկնաբան #Նոբել Առուստամյան