Գերիների հարցն ամենազգայունն է այսօր։ Ես Գյումրիում հանդիպել եմ գերիների ծնողների հետ։ Խայտառակություն է, որ այսօր հանրությունը չգիտի, թե քանի՞ գերի ունենք, քանի՞ անհետ կորած։ Վերիջիններիս ծնողները շատ ավելի ծանր վիճակում են, քանի որ մարդկանց հոգեկան վիճակը հյուծվածության վիճակի է հասնում։
Այս մասին Թալինում ընտրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ երրորդ նախագահ և «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։
«Ճնշումն Ադրբեջանի վրա պետք է մեծացնել։ Ես չեմ լսել, որ որևէ պետություն խիստ արտահայտված լինի․ միայն եվրոպական մի կառույց՝ մի քանի պատգամավորի շնորհիվ։ Ես կոնկրետ հարցադրում ունեմ, մեր Արտգործնախարարությունն ի՞նչ էր անում»,- ասաց Քոչարյանը՝ նշելով, որ պետք էր ամեն օր աշխատանքի գալ նպատակով, որ այդ օրը 10 երկիր պետք է հանդես գա նման հայտարարությամբ ու սկսել կապվել դրանց հետ։ Ի՞նչ են արել՝ զրո։
Պետք է հստակ հասկացնել Ադրբեջանին, որ գերիների թեմայով զիջումների հասնել հնարավոր չէ։
«Մենք հո միջնադարում չե՞նք ապրում»,- ասաց Քոչարյանը՝ խոսելով Փաշինյանի՝ որդուն գերիներով փոխանակելու մասին թեման՝ անվանելով այն պոպուլիստական։
«Հենց գերիների թեման բարձրանում է, ռուսների գրպանն են գցում, Մուրադո՞վն է մեղավոր, որ գերի են ընկել, որ Մուրադովն է գնալու հետ բերի»,- ասաց Քոչարյանը։
Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք
Հայաստանի նորությունները Telegram-ում
#Ադրբեջան #գերիներ #Մուրադով #Քոչարյան