Բացարձակապես անընդունելի եմ համարում մեղադրանքի կասկածը, որ առաջադրվել է ինձ, որովհետեւ ես բավականաչափ տիրապետում եմ օրենքներին և որեւէ զանցանք, որևէ հանցանք և օրենքի խախտում ես երբեք չեմ կատարել իմ գործողություններով: Հետևապես այդ գործը, որ կարվել է, առաջադրվել է ինձ, իր մեջ նյութ չի պարունակում։ Այդ գործը փուչիկ է, որը փուչիկի նման պայթելու է: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ նշեց «Հայաստան» դաշինքի ցուցակում ընդգրկված անվանի բժիշկ Արմեն Չարչյանը: «Եթե իրապես հիմք չկա, բայց բոլոր դեպքերում ինձ ձերբակալում են, դա նշանակում է, որ եղել է հստակ հրահանգ, խստագույնս պահանջ է եղել, որպեսզի ինձ ձերբակալեն: Այս գործողություններով բացահայտեցին իմ ուժն ու հնարավորությունը: Սա ցույց տվեց, որ այս գործը բացառապես քաղաքական երանգ ունի և բացառապես կախված է իմ քաղաքացիական և քաղաքական դիրքորոշումից»,-ասաց նա՝ նշելով, որ քրեաիրավական համակարգի բոլոր աշխատակիցների կողմից հարգալից վերաբերմունքի է արժանացել։ «Բացարձակապես մի կողմ պետք է դնել իմ բոլոր ծառայություններն այս երկրի հանդեպ, իմ առողջա
Այդ գործը փուչիկ է, որը փուչիկի նման պայթելու է․ Արմեն Չարչյան
20 июня 202120 июн 2021
7
1 мин