Добавить в корзинуПозвонить
Найти в Дзене
Armenia Today

Զախարովան՝ ԼՂ-ում ռուս խաղաղապահների ջանքերի ու դերի մասին

ՌԴ ԱԳ ներկայացուցիչ Մարիա Զախարովան Известия-ի հետ զրույցում անդրադարձել է ԼՂ-ում ռուս խաղապահների աշխատանքներին, նրանց ունեցած դերին։  «ԼՂ-ի շուրջ իրավիճակի կարգավորման առումով ամենօրյա աշխատանք է տարվում։ Ամենօրյա ռեժիմով պահպանվում է կապը թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի ԱԳ նախարարների, դեսպանների ու արտաքին գերատեսչությունների ներկայացուցիչների հետ։  ԱԳՆ-ի ու դեսպանությունների միջոցով մենք համագործակցում ենք գրեթե ամեն օր։ Մեծ ջանքեր են գործադրվում մեր կողմից՝ իրավիճակի լուծման համար ինչպես այս թեժ, այնպես էլ հակամարտության հետագա փուլում»,- նշել է Զախարովան։ Նա նշել է, որ ռուս խաղաղապահներն ամեն օր ներդնում են իրենց ուժը, հոգին և հմտությունները, արհեստավարժությունը, ինչպես նաև հմտությունները ՝ իրավիճակը շտկելու համար, որ  քաղաքական, հասարակական գործիչներն ու  դիվանագետները կարողանան կատարել իրենց գործառույթները: «Հետևաբար, այս իմաստով ռուս խաղաղապահների դերն այս դեպքում հնարավոր չէ գերագնահատել»,- նշել է ՌԴ ԱԳ ներկայացուցիչը։ 
Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք Հայաստան

ՌԴ ԱԳ ներկայացուցիչ Մարիա Զախարովան Известия-ի հետ զրույցում անդրադարձել է ԼՂ-ում ռուս խաղապահների աշխատանքներին, նրանց ունեցած դերին։ 

«ԼՂ-ի շուրջ իրավիճակի կարգավորման առումով ամենօրյա աշխատանք է տարվում։ Ամենօրյա ռեժիմով պահպանվում է կապը թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի ԱԳ նախարարների, դեսպանների ու արտաքին գերատեսչությունների ներկայացուցիչների հետ։  ԱԳՆ-ի ու դեսպանությունների միջոցով մենք համագործակցում ենք գրեթե ամեն օր։ Մեծ ջանքեր են գործադրվում մեր կողմից՝ իրավիճակի լուծման համար ինչպես այս թեժ, այնպես էլ հակամարտության հետագա փուլում»,- նշել է Զախարովան։

Նա նշել է, որ ռուս խաղաղապահներն ամեն օր ներդնում են իրենց ուժը, հոգին և հմտությունները, արհեստավարժությունը, ինչպես նաև հմտությունները ՝ իրավիճակը շտկելու համար, որ  քաղաքական, հասարակական գործիչներն ու  դիվանագետները կարողանան կատարել իրենց գործառույթները:

«Հետևաբար, այս իմաստով ռուս խաղաղապահների դերն այս դեպքում հնարավոր չէ գերագնահատել»,- նշել է ՌԴ ԱԳ ներկայացուցիչը։ 

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում

#Զախարովա #ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ #Ռուս խաղաղապահներ