Թուրքիայում Հայոց ցեղասպանությունը ժխտող քաղաքականությունը նոր թափ է ստացել: Երկրի իշխանությունները հակահայկական թեզերի շրջանառման և ամրապնդման համար դիմում են տարատեսակ գործիքակազմերի, որոնց օրինակներից մեկն էլ ներկայացվում է ստորև: Այս մասին հայտնել է Ermeniahaber-ը։
«Ներկայիս Թուրքիայի արևելյան Էրզրում (Կարին) քաղաքում «հայերի կատարած բռնությունների» մասին պատմող թանգարան է կառուցվելու, որի համար մի քաղաքացի 5մլն դոլար նվիրատվություն է կատարել:
Էրզրումի քաղաքապետ Մեհմեթ Սեքման հայտնել է, որ իրենց նպատակն է աշխարհին պատմել 1918թ. առաջ կատարված «դաժանությունների» մասին:
Նախատեսվում է, որ նոր հաստատությունը կունենա 2 բաժին՝ թանգարան և գրադարան:
Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք
Հայաստանի նորությունները Telegram-ում
#Էրզրում #Հայկական Համայնք #Մեհմեթ Սեքմա