Ապօրինի ծառահատումների և դրանց առնչվող կոռուպցիոն հանցագործությունների քրեաիրավական պայքարը ՀՀ Լոռու մարզում լայն թափով շարունկվում է:
Ձեռք բերված բավարար տվյալների գնահատմամբ ընդհանուր 18 պաշտոնատար անձի՝ տարբեր անտառային տնտեսությունների անտառպետությունների անտառապետեր, անտառապահներ, ինժեներներ, առաջադրվել են մեղադրանքներ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասի և 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:Այս մասին տեղեկացրել է Գլխավոր դատախազությունը։
Պաշտոնեական պարտականությունները պատշաճ չկատարելով՝ նրանք իրենց հսկողությանը վերապահված պահաբաժիններում պարբերաբար շրջայցեր չեն իրականացրել, կազմել են ապօրինի ծառահատում չկատարելու վերաբերյալ բովանդակությամբ կեղծ անտառխախտման արձանագրություններ:
Արդյունքում ընդհանուր առմամբ արձանագրվել է 943 տարբեր տեսակի և տրամագծերով ծառերի հատում, որի հետևանքով կենդանական և բուսական աշխարհին պատճառվել է առանձնապես խոշոր չափի՝ ավելի քան 31 մլն ՀՀ դրամի չափով վնաս:
Նշված բոլոր քրեական գործերով նախաքննությունը շարունակվում է:
Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք
Հայաստանի նորությունները Telegram-ում
#Ապօրինի անտառահատում #ծառահատում #Քրեական գործեր