Հայ- ադրբեջանական սահմանին իրավիճակը չի փոխվել։ Ադրբեջանական զինված ուժերի հետ քաշվելու վերաբերյալ բանակցությունները շարունակվում են։ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրենի տեղակալ Արամ Հակոբյանը: Նա հայտնեց, որ գերիների վերադարձման հետ կապված բանակցությունները ևս շարունակվում են։ Դիտարկմանը, թե ՊՆ-ն ադրբեջանական կողմին 1 ժամ ժամանակ էր տվել, նա արձագանքեց՝ տվել էր, բայց կատարվե՞լ է: ԱԱԾ տնօրենի տեղակալի պնդմամբ՝ սահմանին ուժային գործարք չի լինելու, պետք է փորձել բանակցություններով վերադարձնել գերիներին: Ի դեպ, Արամ Հակոբյանը հավաստիացրեց, որ այս պահին ԱԱԾ-ում հրաժարականների դիմումներ չկան։ Հիշեցնենք՝ մամուլում լուրեր են շրջանառվում, թե ԱԱԾ-ում մի շարք սպաներ հրաժարականների դիմումներ են ներկայացնում։
Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք Հայաստանի նորությունները Telegram-ում #ԱԱԾ տնօրենի տեղակալ #Արամ Հակոբյան #գերիներ