Найти в Дзене
Armenia Today

Փաշինյանի հրաժարականը պահանջող ակցիայի 16 մասնակից է ձերբակալել

Քիչ առաջ Նիկոլ Փաշինյանի լիազորությունների դադարեցման պահանջով քաղաքացիները խաղաղ բողոքի ակցիա են իրականացրել Կառավարության առջև։  Այս մասին հայտնել է իրավապաշտպան,  «​Իրավական ուղի» ՀԿ նախագահ Ռուբեն Մելիքյանը։ «Ակցիան հարկադրաբար դադարեցվել է, իսկ մասնակիցներից շուրջ 10 անձ՝ ձերբակալել»,- գրել է իրավապաշտպանը։ Դեպքի մանրամասները ճշտելու նպատակով Armenia Today-ը կապ հաստատեց Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Զարզանդ Գաբրիելյանի հետ,  որն ասաց, որ վարչական իրավախախտում կատարելու համար 16 անձ է ձերբակալվել, կազմվում են արձանագրություններ։
Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք Հայաստանի նորությունները Telegram-ում #Բողոքի Ակցիա #Զարզանդ Գաբրիելյան #Ոստիկանություն

Քիչ առաջ Նիկոլ Փաշինյանի լիազորությունների դադարեցման պահանջով քաղաքացիները խաղաղ բողոքի ակցիա են իրականացրել Կառավարության առջև։ 

Այս մասին հայտնել է իրավապաշտպան,  «​Իրավական ուղի» ՀԿ նախագահ Ռուբեն Մելիքյանը։

«Ակցիան հարկադրաբար դադարեցվել է, իսկ մասնակիցներից շուրջ 10 անձ՝ ձերբակալել»,- գրել է իրավապաշտպանը։

Դեպքի մանրամասները ճշտելու նպատակով Armenia Today-ը կապ հաստատեց Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Զարզանդ Գաբրիելյանի հետ,  որն ասաց, որ վարչական իրավախախտում կատարելու համար 16 անձ է ձերբակալվել, կազմվում են արձանագրություններ։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում

#Բողոքի Ակցիա #Զարզանդ Գաբրիելյան #Ոստիկանություն