«Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանն «սև փիառ» է որակել տեղեկությունները, ըստ որոնց՝ իրենց դաշինքի անունից ընտրակաշառք են բաժանում։
«Դա սև փիառ է, հենց հաշվի առնելով նաև սոցհարցումների տվյալները, ըստ որոնց ՝ «Հայաստան» դաշինքի ռեյտինգը բարձրանում է։ Դա իհարկե ոչ մի արդյունք չի տա»,-ասաց Վարդևանյանը։
«Ես կարող եմ պաշտոնապես հայտարարել, որ «Հայաստան» դաշինքը նման երևույթների հետ առհասարակ առնչություն չունի։ Մենք նշել էինք, որ ունենք տեղեկություններ, որ նման սադրիչներ կան, որոնք փորձում են ներկայանալ «Հայաստան» դաշինքի անունից, դրանց մասով մենք հետևողական ենք լինելու, որ իրավապահները գտնեն դրանց և պատժեն»,-հավելեց դաշինքի ներկայացուցիչը։
Նա մտացածին համարեց այն տեղեկությունները, ըստ որոնց՝ Քոչարյանի գլխավորած դաշինքը տոմսեր է գնում, որպեսզի արտասահմանից մարդիկ բերվեն Հայաստան՝ իրենց ընտրելու համար։
Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք
Հայաստանի նորությունները Telegram-ում
#Արամ Վարդևանյան #Հայաստան Դաշինք