Найти тему
Armenia Today

«Հողեր ազատագրած նախագահը չի կարող բանավիճել հողեր հանձնողի հետ». Վարդևանյան

«Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կողմից Լևոն Տեր-Պետրոսյանին և Ռոբերտ Քոչարյանին բաց բանավեճի հրավիրելու առաջարկին։

«Նախագահը, ով ազատագրել է հողեր, չպետք է որևէ մի իրավիճակում բանավեճի մեջ գտնվի մի անձի հետ, ով հողեր հանձնող է, մի մարդու՝ ում նշանակած նախարարն արդեն իսկ ասում է, որ վերջինս հաշվի չի առնում ՀՀ շահերը։ ՀՀ շահերը հաշվի չառնողը ՀՀ շահերին դեմ գնացողն է»,-ասել է Արամ Վարդևանյանը։

Ըստ Վարդևանյանի՝ նման անձի հետ բանավիճելու իմաստ, նպատակահարմարություն ինքն առհասարկ չի տեսնում։ 

«Հանրության ստվար զանգված կա, որ նման միջավայր տեսնելուց միայն զայրույթ է զգալու»,-նշեց  Վարդևանյանը՝ հավելելով, որ իմաստ չի տեսնում Նիկոլ Փաշինյանի նկատմամբ հանրային ընդվզումն այս ֆոնին բանավեճ կազմակերպելու։

«Խոսել մի մարդու մասին, որ այս ամենից հետո ՀՀ տարածքից ունենում ենք 6 ռազմագերի, ու այդ անձը մինչ օրս ոչ մի ադեկվատ պատասխան չի տվել, նրա հետ ինչը բանավիճեն»,-եզրափակեց Վարդևանյանը։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում

#Արամ Վարդևանյան #Լևոն Տեր-Պետրոսյան #Ռոբերտ Քոչարյան