ՀՀ ՏԿԵ նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանն այսօր ընդունել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած Իրանի ճանապարհաշինության և քաղաքաշինության նախարար Մոհամմադ Էսլամիի գլխավորած պատվիրակությանը։ Զրուցակիցներն անդրադարձել են ճանապարհատրանսպորտային ոլորտում երկու երկրների փոխգործակցության ընդլայնման հնարավորություններին, քննարկել հայ-իրանական սահման ձգվող միջպետական մայրուղիների կառուցման, Հայաստան–Իրան տարանցիկ փոխադրումների ակտիվացման, բեռնափոխադրումների գործընթացում ընթացակարգերի կանոնակարգմանն ու դյուրինացմանն առնչվող հարցեր։ Ողջունելով հյուրին՝ ՀՀ ՏԿԵ նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը համոզմունք է հայտնել, որ գործընկեր գերատեսչության ղեկավարի այցը Հայաստան նոր ազդակ կհաղորդի հայ-իրանական տրանսպորտային հաղորդակցության հետագա զարգացման համար։ Նախարարի պաշտոնակատար Պապիկյանը ներկայացրել է ճանապարհային և տրանսպորտային ենթակառուցվածքների բարեկարգմանն ուղղված ՀՀ կառավարության առաջնահերթությունները, այդ թվում՝ առանձնահատուկ կարևորել Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու կառուցումը և վերջին
«Պարսից ծոց-Սև ծով» տրանսպորտային միջանցքի նախագիծը կյանքի կկոչվի․ Պապիկյանն ընդունել է իրանցի գործընկերոջը
24 мая 202124 мая 2021
5
1 мин