Երեկ տեղի ունեցավ Լուսավոր Հայաստան կուսակցության կառավարման խորհդի արտահերթ նիստը։ Այս մասին հայտնել է ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը։
«Սիրով տեղեկացնում ենք, որ Լուսավոր Հայաստան կուսակցության նախընտրական շտաբի ղեկավար է նշանակվել իրավաբանական գիտությունների թեկնածու, ԱԺ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը»,- գրել է նա։
Հիշեցնենք, որ Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են հունիսի 20-ին:
Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք
Հայաստանի նորությունները Telegram-ում
#արտահերթ ընտրություններ #նախընտրական շտաբ #Տարոն Սիմոնյան