Найти в Дзене
Armenia Today

Թուրքիայի հետ հարաբերություններում այսուհետ ևս առաջնորդվելու ենք մեր ունեցած ընդհանուր շահերով․ Լավրով

Միջազգային մի շարք սյուժեներով Մոսկվան Անկարայի հետ լուրջ տարաձայնություններ ունի, սակայն դա չի խանգարում Ռուսաստանին Թուրքիայի հետ ինտենսիվ քաղաքական երկխոսություն պահպանել եւ փոխշահավետ համագործակցություն զարգացնել ամենատարբեր ոլորտներում՝ էներգետիկայից մինչեւ զբոսաշրջություն: Այս մասին «Аргументы и Факты»-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

«Չմոռանանք նաև, որ Թուրքիան, լինելով ՆԱՏՕ-ի երկիր, չնայած Վաշինգտոնի լուրջ ճնշումներին, ոչ միայն հետաքրքրվել է Ռուսաստանից առաջավոր ռազմական տեխնիկայի ձեռքբերմամբ, այլև արդեն իրականացրել է ժամանակակից Ս-400 «Տրիումֆ» ԶՀՀ-ների գնման խոշոր պայմանագիր: Այսպիսով, առկա տարաձայնությունները չխորացրած, Թուրքիայի հետ փոխգործակցության զարգացման դեպքում այսուհետ ևս առաջնորդվելու ենք մեր ունեցած ընդհանուր շահերի ռազմավարական տեսլականով։ Վստահ եմ, որ դա համապատասխանում է ինչպես ռուս, այնպես էլ թուրք ժողովուրդների ցանկություններին»- նշել է Լավրովը։

«Եթե խոսենք Ուկրաինայի մասին, ապա բոլոր մակարդակներում թուրք գործընկերներին խորհուրդ ենք տալիս մանրակրկիտ վերլուծել իրավիճակը և դադարեցնել Կիևի ռազմատենչ տրամադրությունները։ Հստակ է, որ Ղրիմի հարցով Ուկրաինայի ագրեսիան հավասարազոր է Ռուսաստանի տարածքային ամբողջականության դեմ ոտնձգությանը։ Հուսով ենք, որ Անկարայի գիծը կշտկվի՝ հաշվի առնելով մեր օրինական մտահոգությունները»,- հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարը։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում

#«Аргументы и Факты» #Հարցազրույց #ՌԴ ԱԳ նախարար #Սերգեյ Լավրով #Ռուս-թուրքական հարաբերություններ