Երևանի կենդանաբանական այգում հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը, սպասվում է անակնկալներով լի տոնական մթնոլորտ: Այս մասին հայտնել է Երևանի կենդանաբանական այգին։ Օրը կսկսվի շոու ծրագրով, որի ընթացքում կլինեն օղակներով և կրակներով համարներ, պարի, երգի խմբերի ելույթներ և աճպարարական զվարճալի շոու: Նշենք, որ 3-15 տարեկան երեխաների այցելությունն այգի արժե 500-600, 16 տարեկանից բարձր անձանց համար 800-1200, ընտանեկան փաթեթը (2 չափահաս և 3 երեխա) 2900-4000 ՀՀ դրամ՝ համապատասխանաբար աշխատանքային ու ոչ աշխատանքային օրերին։ Իսկ 0-1 և 70-ից բարձր տարիքի մարդիկ անվճար կօգտվեն այգու ծառայություններից։ Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք Հայաստանի նորությունները Telegram-ում #Երևան #Կենդանաբանական Այգի #հունիսի 1
Հունիսի 1-ին Երևանի կենդանաբանական այգին կբացի դռներն այցելուների առաջ
18 мая 202118 мая 2021
~1 мин