Մայիսի 15-16-ը Դիլիջանում տեղի է ունեցել «Հայաստանը՝ որպես արդի արդյունաբերական և գիտահեն պետություն» ֆորումը՝ կազմակերպված Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) և ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից։ Այս մասին հայտնում են ԲՏԱ նախարարությունից։ Ֆորումի նպատակն էր առաջատար տեխնոլոգիաների ոլորտի փորձի և ներուժի միջոցով ուղիներ նախանշել COVID-19-ի և պատերազմի պատճառով Հայաստանում առաջացած ճգնաժամի հետևանքները վերացնելու ուղղությամբ։ Երկօրյա ֆորումին մասնակցել են առաջատար տեխնոլոգիական ոլորտի, գիտահետազոտական կառույցների, համալսարանների, բիզնեսի, ինչպես նաև պետական գերատեսչությունների ներկայացուցիչներ։ Բացման արարողությանը ՀՀ ԲՏԱ նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը, ԱՏՁՄ վարչության նախագահ Ալեքսանդր Եսայանն ու գործադիր տնօրեն Րաֆֆի Քասարջյանը ողջունել են ներկաներին ու հույս հայտնել, որ նման ձևաչափի հանդիպումները կխթանեն միջոլորտային համագործակցությունը։ Լրացուցիչ տեղեկությունների հա
Այստեղ ենք՝ մեր երազանքներն ու նպատակները ձևակերպելու և կյանքի կոչելու համար. Չոբանյան
17 мая 202117 мая 2021
6
~1 мин