Այսօր հայկական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Բելառուսի նախագահի եւ Հայաստանի վարչապետի պաշտոնակատարի հեռախոսային խոսակցությունը: Այս մասին BelTA-ն տեղեկացել է Բելառուսի ղեկավարի մամուլի ծառայությունից:
Ալեքսանդր Լուկաշենկոն և Նիկոլ Փաշինյանը քննարկել են իրավիճակը երկու երկրներում՝ Բելառուսում և Հայաստանում, մտքեր փոխանակել ընթացիկ օրակարգի, առկա մարտահրավերների և սպառնալիքների վերաբերյալ:
Հաշվի առնելով Դուշանբեում ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի առաջիկա հանդիպումը, զրուցակիցները շոշափել են նաև հայ-ադրբեջանական սահմանին վերջին մի քանի օրերի ընթացքում ստեղծված իրավիճակը:
Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք
Հայաստանի նորությունները Telegram-ում
#Դուշանբե #Լուկաշենկո #ՀԱՊԿ #Նիկոլ Փաշինյան